ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքը հայտարարում է
համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց մշակույթի տան
(3157,2 քմ մակերեսով) օգտագործման և սպասարկման 0,063 հա
բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի բաց
աճուրդ-վաճառք։ Աճուրդը տեղի կունենա Մասիսի քաղաքապետարանում
2021 թվականի մարտի 5-ին ժամը՝ 1100-ին։
Վաճառվումէ՝
Մասիս քաղաք Արարատյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող կիսակառույց
մշակույթի տունը 3157,2 քմ մակերեսով ծածկագիր՝ 03-003-0111-0002-001,
4000000 դրամ մեկնարկային գնով, 0,63 հա հասարակական
կառուցապատման հողամասը ծածկագիր՝ 03-003-0111-0002, 43056090 դրամ
մեկնարկային գնով։
Մասնակցության վճարը՝ 10000 դրամ, նախավճարի և աճուրդային քայլի չափը՝
մեկնարկային գնի 5%-ը, կիսակառույցի և հողամասի նկատմամբ
սահմանափակումներ չկան, հայտերի ընդունումը և մասնակիցների
գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք
աշխատանքային օր առաջ։
Գնորդը պարտավորվում է սեփականության իրավունքը գրանցելու օրվանից
նշված տարածքում առնվազն 7 տարվա ընթացքում կառուցել 250 քմ
միջազգային ստանդարտներին համապատասխան մշակույթի տուն՝
նվիրաբերությամբ համայնքին փոխանցելով, կառուցվող մշակույթի տան
նախագիծը համաձայնեցնել համայնքի ղեկավարի հետ։
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել քաղաքապետարան,
հեռ․՝ (0236) 4-30-40, 4-29-30:
Էլեկտրոնային փոստ՝ masis.ararat@mta.gov.am