Մասիս քաղաքային համայնքը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի մայիսի 8-ին, ժամը՝ 15:00-ին (ավարտը՝ 16:00), ք. Մասիս, կենտրոնական հրապարակ 4 (քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող դահլիճ) հասցեում կայանալիք հանրային բաց լսումների (քննարկումների):
Լսումները վերաբերում են Արա Վազգենի Աղջոյանին սեփականության իրավունքով պատկանող 1.17988 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 03-003-0356-0007, սեփականության վկայական՝ 21062013-03-0041) «Վաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներին: