Մասիս քաղաքի բիզնես գաղափարներ ունեցող հարգելի բնակիչներ, գործարարներ, կազմակերպություններ և շահագրգիռ անձինք,
ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է Ձեր իսկ բնակավայրում նոր ձեռնարկություն հիմնելու, գործող ձեռնարկություններն ընդլայնելու, գործող ձեռնարկությունները վերապրոֆիլավորելու համար ստեղծել ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային գործարար ծրագրերի հարթակ՝ ՀՀ մարզերում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով:
Հետաքրքրվող անձինք կարող են լրացնել ստորև շարադրված ձևաչափը և մինչև հունիսի 20-ը ներկայացնել Մասիսի համայնքապետարան կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել masis.ararat@mta.gov.am կամ masismer@mail.ru հասցեներին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Մասիսի համայնքապետարան կամ զանգահարել 0236-4-30-40 հեռախոսահամարով կամ անձամբ գրել Մասիսի համայնքապետարանի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու՝ Anahit Arustamian
Տարածելը խրախուսվում է: