Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2019թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 318
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.05.19 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Մայիսի 23-ին կայացավ Մասիս քաղաքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր ավագանու 8 անդամ: Ընդունված կարգի համաձայն՝ օրակարգը հաստատելուց հետո, քննարկվեցին օրակարգային հարցերը:Օրակարգը կազմված էր հետևյալ հարցերից.1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019թ. մայիսի 23-ի օրակարգը հաստատելու մասին2.Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի 2019թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին3.Մասիս քաղաքային համայնքի 2019թ. տեղական վճարի տեսակն ու դրույքաչափը սահմանելու մասին4.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի 2019թ. տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին5.Վաղինակ Կարապետյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած հողատարածքի օտարման թույլտվություն տալու մասին6.Ռուբեն ... Մանրամասն
16.05.19 ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,Արդեն մի քանի տարի է, ինչ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր, և սա պատահական չէ, քանզի 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, իսկ տարիներ անց ՀՀ կառավարությունը մայիսի 16-ը հաստատեց որպես Ուսանողների և երիտասարդների օր:Երիտասարդությունը միշտ ակտիվ մասնակցություն ու դերակատարում է ունեցել պետության հասարակական, քաղաքական կյանքում և այսօր էլ քայլում է բոլոր զարգացումներին համընթաց՝ ի նպաստ մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը:Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,Մաղթում եմ եռանդ ու հաստատակամություն, միշտ եղեք հավատարիմ ձեր սկզբունքներին և հիշեք, որ երիտասարդությունն ... Մանրամասն
15.05.19 ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մասիսցիներ,

Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:

ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: 
Դարեր շարունակ հայ ժողովուրդն առանձնակի արժևորել ու կարևորում է ընտանիքը, ընտանեկան արժեքներն ու ավանդույթները: Եվ, անտարակույս, ամուր ու անսասան ընտանիքն է եղել մեր հաղթանակների գրավականը:
Շնորհավորում եմ բոլոր հայ ընտանիքներին, մաղթում եմ ընտանեկան ջերմություն, սեր և խաղաղություն: Թող ամուր լինի յուրաքանչյուր հայ օջախը, քանզի հզոր ու անպարտելի է այն պետությունը, որն ունի ամուր ընտանիքներ:

10.05.19 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Այսօր Մասիս քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Լավագույն մարզական-նախադպրոցական հաստատություն» մրցույթ-սպորտլանդիայի երկրորդ փուլը, որին մասնակցեց  6 թիմ: Մասիս քաղաքը ներկայացնում էին համայնքի թիվ 1,2,4,5 մանկապարտեզների թիմերը:

Լարված ու հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Մասիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց թիվ 4 մանկապարտեզը, իսկ 3-րդը Դարակերտ համայնքի մանկապարտեզի թիմն էր:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով:

Մրցույթի 3-րդ փուլը կկայանա մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

 

 

10.05.19 ՀԱՄԵՐԳ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԵՆ
Արդեն 27 տարի է, ինչ մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայ ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց Շուշիի ազատագրումը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:Համայն հայության համար տոնական այս օրը հնչում են բազմաթիվ շնորհավորանքներ, անցկացվում տարբեր միջոցառումներ:Մասիս քաղաքում տոնական միջոցառումները սկիզբ առան առավոտյան՝ տարբեր կառույցների ներկայացուցիչներն ու բնակիչները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ բոլոր զոհված հերոսների:Տոնական միջոցառումների տրամաբանական շարունակությունը քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպված համերգն էր, որի ընթացքում նույնպես շարունակում էին հնչել շնորհավորական խոսքերը:Հայ ... Մանրամասն
09.05.19 ՄԱՅԻՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ
Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է՝ Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատ, Հայրենական մեծ պատերազմ և, իհարկե, Շուշիի ազատագրում: Այսօր հայ ժողովուրդը տոնում է մայիսյան հաղթանակները՝ չմոռանալով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հաղթանակի:Եռատոնին նվիրված միջոցառումների շարքը Մասիս քաղաքում մեկնարկեց ծաղկեդրման արարողությամբ: Մասիս համայնքի աշխատակազմը, համայնքային ենթակա կառույցների կոլեկտիվները, երկրապահները, բնակիչներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված հայորդիների հիշատակին:Տոնական օրը կամփոփվի կենտրոնական հրապարակում կազմակերպված համերգով, որի ժամանակ ելույթ կունենան սիրված ու հայտնի երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր:  Իսկ վերջում, իհարկե, շքեղ հրավառություն:Սիրով ... Մանրամասն
09.05.19 ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ վետերաններ, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ և հերոսաբար զոհվածների հարազատներ,Սիրելի՛ հայրենակիցներ, բոլոր ժամանակների մեր հերոսներ,Շնորհավորում եմ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:Նվիրական այս տոնն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի կամքի, վճռականության, հարատևության խորհուրդը:Մայիսի 9-ը հայ ժողովրդի կյանքում նշանավորվել է հաղթանակներով: Հայրենական մեծ պատերազմում բազմաթիվ հայորդիներ ցուցադրեցին մեր ժողովրդի անկոտրում ոգին, հանուն հայրենիքի պայքարելու ու զոհվելու պատրաստակամությունը, հաղթանակի հասնելու հաստատակամությունը:Մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: Մեր նորօրյա հերոսների շնորհիվ ևս մեկ հաղթական էջ ավելացավ հայ ժողովրդի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու նիստ 19.03.2019
16.02.2018 Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

0236-4-30-40, 0236-4-04-40

masis.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner