Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1023
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.19 ԲԱՐԻ ԼՈՒՐ

Հերթական լավ լուրը «Մասիսի բժշկական կենտրոն»-ից. նախորդ շաբաթվա ընթացքում բուժհաստատության ծննդատանը լույս աշխարհ է եկել 12 երեխա՝ 5 աղջիկ և 7 տղա: 

Թող յուրաքանչյուր օրը սկսվի բարի լուրով:

 

 

 

 
13.08.19 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր տեղի ունեցավ Մասիս քաղաքի ավագանու հերթական նիստը՝ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ղեկավարությամբ:Նիստին ներկա էր ավագանու 8 անդամ: Օրակարգը կազմված էր հետևյալ հարցերից.1.ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ2.ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ3.ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 4.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ5.ՍԱՄՎԵԼ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆՕրակարգային հարցերն ընդունվեցին միաձայն, և կայացվեցին ... Մանրամասն
13.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող թիմերն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Մասիս քաղաքի պատվիրակության անդամները, մարզիկները:
Նշենք, որ 7-րդ Համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաքը և Չեխիան:

09.08.19 ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ

Այսօր Ժորա Եսայանի ծննդյան օրն է...Մերօրյա Հերոսը կդառնար 23 տարեկան, բայց...

2016 թ․ապրիլի 2-ի մարտական գործողությունների ժամանակ Ժորան և նրա մարտական ընկերները պայքարեցին մինչև վերջ և զոհեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով մարտական դիրքը: 
Ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈՍ…
Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր շուրթերին…

 

 
09.08.19 ՄԱՍԻՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՑԱԽԻՑ

Մասիսի պատվիրակությունը հետ վերադարձավ Արցախից՝ իր հետ բերելով հաճելի հուշեր, նաև առաջին հաղթական մեդալը։ Մինչ այդ պատվիրակությունը,Համահայկական խաղերի մյուս մասնակիցների հետ, մասնակցեց մատաղի արարողությանը։ 

Մասիսցի մարզիկներն իրենց մրցելույթները շարունակում են Երևանում:
Հիշեցնենք, որ Համահայկական 7-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 17-ը: Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում:

 
08.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ.ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Ինչպես հայտնի է, այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որոնց մասնակցում է նաև Մասիս քաղաքը՝ ներկայացուցչական կազմով. մասիսցիները ներկայացված են 9-ը մարզաձևերում: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորած պատվիրակությունն Արցախ մեկնեց օգոստոսի 5-ին: Որքան էլ ճանապարհը երկար էր, այն շատ հետաքրքիր էր ու բազմաբովանդակ: 

08.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ԵՐԲ ՀԱՄԱՏԵՂՎՈՒՄ Է ՀԱՃԵԼԻՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐԸ

Օգոստոսի 6-ի առավոտյան՝ մինչ Համահայկական խաղերի պաշտոնական բացման արարողությունը, Մասիսի պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան հիանալու Արցախ աշխարհի գեղեցկությամբ, ինչպես նաև այցելեցին Գանձասարի վանական համալիր և աղոթք հղեցին առ Աստված:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ավագանու նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

0236-4-30-40, 0236-4-04-40

masis.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner