Երկայնակի Տպել
Լայնակի

ԼՍԵՑԻՆ

ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԺԱՄԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ)

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 

 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ ոչ բնակելի տարածքները ժամավճարի դիմաց տրամադրել օգտագործման իրավունքով և սահմանել ժամավճար.

 ա/ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը՝ մինչև 2 ժամը 25.000 ՀՀ դրամ, 2 ժամից մինչև 5 ժամը 50.000 ՀՀ դրամ

բ/ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոքր դահլիճը՝ 1 ժամը 500 ՀՀ դրամ,

գ/ սպորտային դահլիճները՝ մինչև 2 ժամը 10.000 ՀՀ դրամ, 2 ժամից մինչև 5 ժամը 40.000 ՀՀ դրամ,

դ/ քաղաքապետարանի 3-րդ հարկի դահլիճը՝ մինչև 2 ժամը 15.000 ՀՀ դրամ, 2 ժամից մինչև 5 ժամը 30.000 ՀՀ դրամ:

2.Թույլատրել համայնքի ղեկավարին սոցիալական, բարեգործական նպատակներով իրականացվող միջոցառումների համար ժամավճար չգանձել: 

 

Քվեարկության արդյունքները․

Կողմ -8

Վ. ԱԲԳԱՐՅԱՆ
Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ա. ՂԱԶԱՐՅԱՆ
Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ա. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Ս. ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գ. ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0