ԼՍԵՑԻՆ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ)
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 1/8 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,01171 հա հողատարածքը /ծածկագիր` 03-003-0158-0010/ 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ` վագոն-տնակ տեղադրելու համար:
2.Մեկնարկային գին սահմանել 3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Քվեարկության արդյունքները․Կողմ -8 Վ. ԱԲԳԱՐՅԱՆ Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ա. ՂԱԶԱՐՅԱՆ Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ Ա. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Ս. ՌԱՖԱՅԵԼՅԱՆ Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ Գ. ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
| Դեմ -0 | Ձեռնպահ -0 |