Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ/

Ղեկավարվելով  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 

 

1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 15/3 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,015 հա հողատարածքը /ծածկագիր` 03-003-0157-0004/ 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ` վագոն-տնակ տեղադրելու համար:

2.Մեկնարկային գին սահմանել 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: