ԼՍԵՑԻՆ
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՍԱՐԳԻՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ)
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ Սարգիս Ռաֆայելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս թիվ 33/23 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 35,6 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,00399 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0138-0352/ ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամասի 33 շենքի 58 բնակարանի բնակիչ Սարգիս Մյասնիկի Ռաֆայելյանին /ծնված՝ 04.08.1969թ., նույնականացման քարտի համար՝ 005844584, տրված՝ 11.04.2017թ., 044-ի կողմից /:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 74760 /յոթանասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ/:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 117306 /հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր վեց/ ՀՀ դրամ / 1քմ-ի արժեքը 2940/երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ/:
Քվեարկության արդյունքները․Կողմ -8 Վ. ԱԲԳԱՐՅԱՆ Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ա. ՂԱԶԱՐՅԱՆ Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ Ա. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Ս. ՌԱՖԱՅԵԼՅԱՆ Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ Գ. ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
| Դեմ -0 | Ձեռնպահ -0 |