Երկայնակի Տպել
Լայնակի

ԼՍԵՑԻՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ)

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով ֆինանսական բաժնի պետի հաղորդումը՝ / հաղորդումը կցվում է/  Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

Հաստատել բյուջեների փոփոխությունները՝

1. Ֆոնդային բյուջեում աղբահանում (5.1.1) գործառական դասակարգման վարչական սարքավորումներ (5122) հոդվածը պակասեցնել 3600,0 հազար դրամով, այն ուղղելով ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (1.6.1) գործառական դասակարգման  ոչ նյութական ակտիվներ(5232) հոդվածին:

2.Վարչական բյուջեի ծախսային մասում բնակարանային շինարարություն (6.1.1) գործառական դասակարգման կոմունալ ծառայություններ (4213) հոդվածը պակասեցնել 171,4 հազար դրամով, այն ուղղելով ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (1.6.1) գործառական դասակարգման պարտադիր վճարներ (4823) հոդվածին:

Քվեարկության արդյունքները․

Կողմ -8

Վ. ԱԲԳԱՐՅԱՆ
Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ա. ՂԱԶԱՐՅԱՆ
Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ա. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Ս. ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գ. ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0