Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ թույլտվություն Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները վարձակալության տրամադրելու համար:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ ոչ բնակելի տարածքների վարձակալության տրամադրելու ժամկետը 5 /հինգ/ տարի, վճարի չափը՝
ա/ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի քաղաքապետարանի վարչական շենքի տանիքի վարձակալության վճար՝ 1 քմ-ի արժեքը՝ ամսական 1750/մեկ հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ:
բ/ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի քաղաքապետարանի վարչական շենքի ազատ տարածքներից տրամադրել վարձակալության՝ 1 քմ-ի արժեքը՝ բյուջետային հիմնարկների համար՝ 500/հինգ հարյուր/ դրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ 1000/մեկ հազար/ դրամ:
3. Վարձակալության փաստաթղթերի ձևակերպման ծախսերը թողնել վարձակալների վրա: