Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ա/Ձ Խնկուհի Ղուկասյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1. Ա/Ձ Խնկուհի Ղուկասյանին /ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 20/2-1 հասցում գտնվող առևտրի օբյեկտ/ տալ արտաքին գովազդ /3,3քմ/ տեղադրելու թույլտվություն հունիս ամսվա համար:
2. Գանձել 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք: