Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքից մի հատվածը Մասիսի համայնքապետարանի և ,,ԷԽՈ,, հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության /այժմ՝ «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպություն/ միջև 2010 թվականի հոկտեմբերի 14-ին կնքվել էր ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր /գրանցված սեղանամատյանում՝ 2914-ով/, որը համատեղ դիմումի հիման վրա լուծվել է 07․09․2020 թվականին /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 08․09․2020 թվականի NԱՏ-08092020-03-0051, գաղտնաբառ՝ KCHHBF068F8P/, ինչի արդյունքում շենքի այդ հատվածը անհատույց չէր փոխանցվել մանկապարտեզին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N83-Ա որոշման մեջ գրառված ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի,, բառերը, թիվն ու կետադրական նշանները հանել և որոշմանը կից հավելվածից հանել 2-րդ տողը․
2
|
Թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ
|
տիպային
|
1931․9
0․82հա
|
25802․7
|
191
|
6671․7
|
Շիրազի ն/թ 10
|
1․1. Լուծել սույն որոշման հիման վրա 24․02․2016 թվականին համայնքի և 2-րդ մանկապարտեզի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
2․ Մասիս քաղքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամասի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային համարը՝ 03-003-137-013, նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը հասարակական կառուցապատման, հողամասի չափը 0․82 հա և շենքի կադաստրային համարը 137-013-001, նպատակային նշանակությունը հասարակական, օգտագործման նպատակը մսուր-մանկապարտեզ, մակերեսը 1931․9 քմ / անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը մանկապարտեզի լիցենզավորման ու գործունեությունը իրականացնելու նպատակով։
3. Օրենքով սահմանված կարգով կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարել Մասիս քաղաքային համայնքի 2020 թվականի բյուջեի հաշվին:
5. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Ռուբեն Աթանեսյանի վրա: