Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում բնակելի տուն կառուցելու, հասարակական սպասարկման շինություններ կառուցելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,014682 հա /ծածկագրեր՝ 03-003-0137-0628, 03-003-0138-0366/, բնակավայրերի այլ 0,023228 հա /ծածկագիր՝ 03-003-0126-0165, 03-003-0073-0164, 03-003-0074-0049/, բնակավայրերի խառը կառուցապատման 0,0206 հա /ծածկագրեր՝ 03-003-0298-0754/ հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն հավելվածի:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով: