Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով , հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 08-ի N 150-Ա որոշումը և ընդառաջելով Սերոժ Նավասարդյանի խնդրանքին՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Շիրազի փողոց թիվ 25/25 հասցեում Սերոժ Նավասարդյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0042 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0135-0047/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Սերոժ Նավասարդյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 123480 /մեկ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: