Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 191333, ծածկագիր 03252AMH9C6L և առաջնորդվելով համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Սայաթ-Նովա համայնքում գտնվող 03-082-0028-0012 ծածկագիրը կրող սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0.04280 հա հողամաս:
2. 0.04280 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման։
3. 0.04280 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին, որպես առանձին գույքային միավոր, տրամադրել Մասիս համայնք, Սայաթ-Նովա, Սայաթ-Նովա փողոց, 30 հողամաս հասցեն։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: