Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Ռազմիկ Դանոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս նոր թաղամաս Հերացու փողոց թիվ 19/6 հասցեում գտնվող անավարտ ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 56.16 քմ, ներքին մակերեսը՝ 50.0 քմ/, անավարտ տնտեսական շինությունը /արտաքին մակերեսը՝ 4.18 քմ, ներքին մակերեսը՝ 3.0 քմ/, պարիսպը /17.3 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0306 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0137-0480/ ուղղակի վաճառքով օտարել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 29 փողոցի 47 տան բնակիչ Ռազմիկ Վաղարշակի Դանոյանին:
2. Անավարտ ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 117936 /հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/, անավարտ տնտեսական շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 17556 /տասնյոթ հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ/1 քմ-ի արժեքը 4200 ՀՀ դրամ/ և պարսպի ուղղակի վաճառքի գինը կազմում է 36330 /երեսունվեց հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ/1 քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1058400 /մեկ միլիոն հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/: