Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սլավիկ Մուրադյանի խնդրանքին /մտից մատյանի՝15.11.2019թ. թիվ 1371/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ փողոց, թիվ 37/2 հասցեում Սլավիկ Մուրադյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0037 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0087-0110/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Սլավիկ Մուրադյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 108780 /մեկ հարյուր ութ հազար յոթ հարյուր ութանասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: