Հիմք ընդունելով 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը /հաշվետվությունը կցվում է/ և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները.
ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի:
բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի: