Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Վռամ Գևորգյանի խնդրանքին /մտից մատյանի՝13.12.2019թ. թիվ 1508/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ փողոց, թիվ 39/2 հասցեում 0,00129 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0054-0054/,որը սահմանակից է Գառնիկ,Վռամ,Վրույր Գևորգյաններին և Օսկիադ Թերժանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Գառնիկ Բենյամինի Գևորգյանին,Օսկիադ Խոսրովի Թերժանյանին,Վռամ Գառնիկի Գևորգյանին,Վրույր Գառնիկի Գևորգյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 37926 /երեսունյոթ հազար ինը հարյուր քսանվեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: