Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք, Կենտրոնական հրապարակ թիվ 4,
հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 364-Ա

<<ԱՐՄՏՈՄԱՏ>> ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՋԵՐՄՈՑԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով <<Արմտոմատ>> ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Հակոբյանի խնդրանքին /մտից մատյան` 12.04.2019թ. թիվ 150/. որոշում եմ`

1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Էջմիածնի խճուղի 2/5 հասցեում /հողամասի ծածկագիր 03-003-0294-0018/ <<Արմտոմատ>> ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված  ջերմոցը /316.8 քմ/ և պահեստային շենքը /41.0 քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական: 
2.Օրինական ճանաչված  պահեստային շենքի  մուծման  վճարը  կազմում  է 129.150 /հարյուր քսան ինը հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

3.Օրինական ճանաչված ջերմոցի համար մուծման վճարը կազմում է 997.920 /ինը հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 3150 ՀՀ դրամ/:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

18 ԱՊՐԻԼԻ 2019թ.  
Ք.ՄԱՍԻՍ