Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2021 թվականի N 77-Ա

ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝

   1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից /ծածկագիր՝ 03-003-0286-ից/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,0431 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր:

     2.Առանձնացված 0,0431 հա հողատարածքի նպատակային ու գործառնական նշանակությունը գյուղատնտեսական նշանակության վարելահողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի նպատակային և գործառնական նշանակության և հասցեավորել՝

   ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 9-րդ փողոց թիվ 75 հողամաս:

   3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թ.  

Ք.ՄԱՍԻՍ