ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4 Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2019 թվականի N 373-Ա
ՀՈՒՆԱՆ ԳԱՌՆԻԿԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Վարչական իրավախախտումների վերաբերյալ,, Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով, որ Հունան Գառնիկի Զախարյանը հողամասը ոչ նպատակային օգտագործելու համար վճարել է համայնքի ղեկավարի 05.04.2019թ N330-Ա որոշմամբ նշանակված վարչական տույժը՝ 100.000 ՀՀ դրամ / հիմք՝ Մասիսի համայնքապետարանի ֆինանսական բաժնի կողմից տրված վճարման հանձնարարագիր/ և Մասիսի քաղաքապետարանի վարչական հանձնաժողովի /19.04.2019թ. N23 արձանագրություն/ առաջարկը որոշում եմ՝
1.Հունան Գառնիկի Զախարյանի նկատմամբ /ք.Մասիս, Հերացու փողոց, տուն 17 /հարուցված վարչական վարույթը կարճել:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
19 ԱՊՐԻԼԻ 2019թ.
Ք.ՄԱՍԻՍ