Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 օգոստոսի 2020 թվականի N 861-Ա

ԱՐՏԱՇ ԵԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  N550-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 05-ի N 95-Ա  որոշումը և ընդառաջելով Արտաշ Խաչատրյանի խնդրանքին՝ որոշում եմ

1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս   Հանրապետության փողոց թիվ 17/1-1 հասցեում  0,002523 հա բնակավայրերի բնակելի  կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0086-0067/,որը սահմանակից է Արտաշ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված /ծածկագիր՝ 03-003-086-057/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Արտաշ Խաչատրյանին: 
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 74177 /յոթանասունչորս հազար մեկ հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

06 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թ.  

Ք.ՄԱՍԻՍ