Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2020 թվականի N 173-Ա

ՎԱՐԴԱՆ ՕԹԱՐԻ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ պարբերության պահանջով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  11.02.2020թ. N19 ծանուցումը լսումներին  հրավիրվելու մասին  / պատշաճ ծանուցվել է 11.02.2020թ, առձեռն /, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /14.02.2020թ. N12 արձանագրություն/ առաջարկը, Վարդան Նազարեթյանի կողմից Մասիս քաղաքի 3-րդ թաղ., թիվ 17-րդ շենքի հարակից տարածքում  ինքնակամ շինություն / ավտոտնակ / կառուցելու համար  որոշում եմ՝

1.Վարդան Օթարի Նազարեթյանի  նկատմամբ / ք.Մասիս 3-րդ թաղ., 13-րդ շենք, բն 20 / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի  չափով՝ 400.000/չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիսի քաղաքային համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3. Վարչական իրավախախտում կատարողի կողմից  տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

14 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թ.  

Ք.ՄԱՍԻՍ