Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2019 թվականի N 485-Ա

,,ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ,, ՍՊԸ-Ի ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի 14.05.2019թ. թիվ 2 արձանագրությունը. որոշում եմ՝

1.Թույլատրել քաղաքապետարանում 14.05.2019թ. հողի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի հաղթող ճանաչված՝ ,,Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ,, ՍՊԸ-ի լիազորված անձ Գառնիկ Հակոբյանի հետ կնքելու  ք. Մասիս, Արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 11/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 29,2 քմ տրանսպորտի հողի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիրը 50 տարի ժամկետով տարեկան 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ վարձավճարով:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

16 ՄԱՅԻՍԻ 2019թ.  

Ք.ՄԱՍԻՍ