Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 167-Ա

ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի,97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝

1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից /ծածկագիր՝ 03-003-0138-0301/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,00200 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր և հասցեավորել՝

ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս,նոր թաղամաս թիվ 22/52 հողամաս:

2.Առանձնացված 0,00200 հա հողատարածքի գործառնական նշանակությունը համայնքի բնակավայրերի այլ  հողերից փոխել բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

13 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թ.  

Ք.ՄԱՍԻՍ