Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
06/12/2017
ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Տեղի ունեցավ <<Եռամիասնություն հանուն զարգացման>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էին քառօրյա պատերազմի մասնակիցներ, քաղաքական-հասարակական և մշակութային գործիչներ: Միջոցառումը սկսվեց aad.am բարեգործական կայքի հիմնադիր Մ. Խուրշուդյանի բացման խոսքով, որին հաջորդեց տարբեր ոլորտներում իրենց գործի նվիրյալներին պարգևների հանձման արարողությունը: 
<<Տարվա սխրանք>> անվանակարգին հետմահու արժանացավ ապրիլյան պատերազմի հերոս, Մասիս քաղաքի բնակիչ Աղասի Ասատրյանն` ում մայրը հպարտությամբ ստացավ հերոս որդու պարգևը: Կազմակերպիչների աչքից չէր վրիպել նաև օրեցօր զարգացող ու բարեկարգվող Մասիս քաղաքը, որի համար մրցանակաբաշխության <<Տարվա լավագույն քաղաքապետ>> անվանակարգին արժանացավ Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը: Կատարված աշխատանքի գնահատականը ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ յուրաքանչյուր մասիսցու հաղթանակն է:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1216907/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner