Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/06/2017
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցը կազմակերպել էր ուսումնական տարվա ավարտական ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեց կրթօջախում սովորող սաների աշխատանքները` գծանկար, գունանկար, մանրանկարչություն: Ցուցահանդեսին ներկա էր նաև Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, փոխքաղաքապետ Խ. Արոյանը, ինչպես նաև բազմաթիվ ծնողներ և հյուրեր:

Գեղարվեստի դպրոցի տնօրենի հավաստմամբ` ուսումնական տարին դպրոցի համար եղել է բազմաթիվ ձեռքբերումներով ու նվաճումներով:

Կրթօջախի սաները, մասնակցելով մարզային և հանրապետական փառատոնների, արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի: Ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին, Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը նշեց, որ ներկայացրած աշխատանքներում ակնհայտ է բարձր գեղագիտական ճաշակն ու անհատական մտածողությունը: Այս ուսումնական տարում դպրոցն ուներ 18 շրջանավարտ, որոնց քաղաքապետի ներկայությամբ դպրոցի տնօրենը հանձնց ավարտական վկայականներ:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1182972/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner