Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2017
ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ ուսուցիչնե՛ր, աշակերտնե՛ր և համաքաղաքացիներ, այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում զանգը կղողանջի նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: 
Շնորհավորում եմ բոլորիս 2017-2018 ուս. տարվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այն լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի և գիտելիքների ձեռքբերման տարի: Այսօր իսկական տոն է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի գիտելիքների լուսավոր աշխարհ:
Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ է վերապահված մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության մեծագույն առաքելությունը: Մաղթում եմ, որ Ձեր անսպառ եռանդն ու կարողություններն ի նպաստ դնեք` ապահովելու ևս մեկ սերնդի մուտքը գիտելիքների աշխարհ ու նոր կյանք:
Սիրելի՛ աշակերտներ` մեր հայրենիքի ապագա քաղաքացինե՛ր, համոզված եմ, որ Դուք Ձեր ունակություններն ու հմտությունները կծառայեցնեք մեր քաղաքի ու երկրի զարգացման ու շենացման գործին: Առողջություն և բարիք եմ մաղթում բոլորիդ:

ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ՁԵԶ

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1197439/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner