Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 331
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
11/06/2017
«ԲԱՐՁՐ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ». ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթի 2-րդ փուլը։ Մրցաշարի կայացմանն աջակցել էին ԱՍԱ ավտոսերվիսը, ԱԻՆ-ը, Ոստիկանությունը, «Շտապ բուժօգնությունը»․ «Ավտոֆիլ» ընկերությունը, Հայբիզնեսբանկի Մասիսի մասնաճյուղը։ Հենց այս կազմակերպությունների շնորհիվ մրցաշարի հաղթողներն արժանացան խրախուսական մրցանակների։

 

Մրցաշարին ներկա էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

 

Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս շեշտեց․ «Մեր քաղաքի համար այս մրցաշարը նորություն էր։ Այն, բնականաբար, որոշակի առումով աշխուժություն է մտցրել քաղաքում, և քաղաքացիներն արդեն հավաքվել են այստեղ՝ մրցաշարին հետևելու։ Սա շատ գեղեցիկ միջոցառում է․ կարծում եմ՝ այսպիսի մարզական միջոցառումները պետք են մեր քաղաքին»։

 

Անդրադառնալով Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի աշխատանքներին՝ Մասիսի քաղաքապետը շեշտեց՝ «ՀԱՖ- ի աշխատանքը բարձր եմ գնահատում։ Նրանք, իսկապես, շատ կազմակերպված են գործում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն կայտնել ֆեդերացիայի ղեկավարությանն ու բոլոր անդամներին։ Կարծում եմ՝ եթե յուրաքանչյուն այսպես աշխատի իր ոլորտում, ապա մենք, իսկապես, հաջողություն կգրանցենք բոլոր ոլորտներում»։

http://tesaket.info/am
http://tesaket.info/am/n/n1497203869

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner