Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հունիսի 2018 թ.

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության  2018 թվականի մարտի 15-ի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» N 272-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուրեն Ամիրջանյանին նշանակել ազդարարման համար պատասխանատու անձ:

2. Սահմանել՝

1) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման ձևը՝ համաձայն  N 1 հավելվածի,

2) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարդան Գաբրիելյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
(1.24 Մբ)
(803.35 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner