Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 298
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 108-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆՆ ԱՃՈՒՐԴ- ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի  պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

  

1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող կիսակառույց մշակույթի տունը /մակերեսը՝ 3157,2 քմ, կադաստրային համարը՝ 111-002-001/ բնակավայրեի հասարակական կառուցապատման 0,63 հա հողամասով /ծածկագիր՝ 03-003-111-002/ աճուրդ վաճառքի միջոցով օտարելու հետևյալ նպատակով և պայմանով.

 

  1. Գնորդը պարտավորվում է վերը նշված տարածքում առնվազն 7 տարվա ընթացքում կառուցել առնվազն 250 քմ միջազգային ստանդարտներին համապատասխան մշակութի տուն՝ նվիրաբերությամբ  համայնքին փոխանցելով,

  2. Կառուցվող մշակույթի տան նախագիծը համաձայնեցնել համայնքի ղեկավարի հետ

  3. Աճուրդի արդյունքներով հաղթած ճանաչված անձի հետ կնքել պայմանագիր՝ սահմանելով այլ պայմաններ:

 

2. Հաստատել մեկնարկային գինը՝ կիսակառույց շինության գինը ըստ 12.05.2020 թվականի գնահատման արժեքի,իսկ հողը՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner