Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Աշոտ Խաչատրյանի խնդրանքին /մտից մատյանի՝05.03.2019թ. թիվ 182/1 /. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ փողոց, թիվ 26/4 հասցեով 0,00326 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0117-0033/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ուղղակի վաճառքով օտարել Աշոտ Խաչատրյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 95844 / ինսունհինգ հազար ութ հարյուր քառասունչորս / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: |