Ղեկավարվելով Մասիս քաղաքային համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի թիվ 62-Ն որոշման պահանջները` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Մասիս քաղաքի 5-րդ, 6-րդ 7-րդ թաղամասերի գազաֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու և ծրագիրն իրականացնելու նպատակահարմարությանը:
2. Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 135727.73 հազար ՀՀ դրամ: |