Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Արթուր Մարտիրոսյանի խնդրանքին /մտից մատյան՝ 06.08.2020թ. N 1058/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Արթուր Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական վարելահողի՝ 1,21 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-306-002/ նպատակային նշանակությունը ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով փոխել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության։ |