Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջ.Լ.Մարությանի 15.03.2019թ. N45-2493 գրությունը, որով խնդրվել է դադարեցնել ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ-ում հաշվառման մեջ գտնվող Մասիս քաղաքի անչափահաս՝ Տիգրան Հարությունի Բալասանյանի /ծնված՝ 07.03.2002թ./ նկատմամբ անհատական պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանքները , Մասիսի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի որոշումը /20.03.2019թ. N04 արձանագրություն/ որոշում եմ՝
1. ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 09-ի ,,Տիգրան Բալասանյանի նկատմամբ շեֆ-դաստիարակ նշանակելու մասին,, թիվ 309-Ա որոշումը:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: