Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.80922 հա այլ հողը (ծածկագիր՝ 03-003-0093-0044) աճուրդ-վաճառքի միջոցով օտարել՝ համաձայն կից հավելվածի: 2. Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |