Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 04-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, ,,Աշխարհագրական անվանումների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Մասիս քաղաքի բնակիչների բանավոր ցանկությունները, ինչպես նաև Մասիս քաղաքային համայնքի ղեկավար Դավիթ Մհերի Համբարձումյանի առաջարկը, Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2007 թվականի ապրիլի 27-ի,,Հ.Մ.Վարդանյանին Մասիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին,, N08 որոշումը,  նշանավոր անհատ Հրանտ Վարդանյանի ավանդը  պետության և հայ ազգի համար  Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության, Արարատի մարզի, Մասիս քաղաքում գտնվող Գործարանային փողոցը /Երասխ-Երևան երկաթգծի և Էջմիածնի խճուղու հատման սկզբնակետից սկսած  մինչև ,,Դվին Կոնցեռն,,ՓԲԸ-ի վերջնամասը/ անվանափոխել և անվանակոչել Հրանտ Վարդանյան փողոց:

 
Կողմ (11)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner