Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառքի արդյունքների մասին 05.12.2019թ. թիվ 30 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. 05.12.2019թ. հողի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչված Ռուբեն Հովհաննիսյանի հետ կնքել ք.Մասիս, Երիտասարդական փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1566,0 քմ խառը կառուցապատման հողամասի օտարման պայմանագիրը:
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: