Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 870-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2017 թվականի N 870-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, ,,Հարկերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 29.1 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արկադիի Միրզաբեկյանը /ք. Մասիս, 2-րդ փող., տուն 104/ 04.11.2017 թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 31.10.2017 թ. N 488 ծանուցումն ու 24.10.2017 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին /սակայն չի ներկայացել/ և ,,Գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /16.11.2017 թ. արձանագրություն N 150/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Ալեքսանդր Արկադիի Միրզաբեկյանից, հօգուտ Մասիս քաղաքային համայնքի բյուջեի՝ /օրենքով սահմանված կարգով/  բռնագանձել հողերի հարկերի /կադաստրային ծածկագիր՝ 03-003-081-001/ ժամանակին չվճարված գումարը՝ 81.718 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 52.164 ՀՀ դրամ, տույժը՝ 29.554 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին, կադաստրային ծածկագիր՝ 03-003-262-009 114.330 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 74.693 ՀՀ դրամ, տույժը՝ 39.637 ՀՀ դրամ 900435101093 հաշվեհամարին:

2.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:  

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:                                                          


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner