Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 08.11.2019թ. N1037 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին / պատշաճ ծանուցվել է 08.11.2019թ, առձեռն /, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /12.11.2019թ. N44 արձանագրություն/ առաջարկը, Լևոն Գևորգյանի կողմից Մասիս քաղաքի 2-րդ թաղ., 2-րդ փողոց, թիվ 61 հասցեում ինքնակամ շինություն / պարիսպ/ կառուցելու համար որոշում եմ՝
1.Լևոն Գևորգի Գևորգյանի / ծնված՝ 15.09.1960թ. / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200.000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Տուգանքը վճարել Մասիսի քաղաքային համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:
3. Վարչական իրավախախտում կատարողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: