Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով ֆինանսական բաժնի պետի հաղորդումը՝ /հաղորդումը կցվում է/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է` 1.2018 թ. վարչական բյուջեի պահուստային ֆոնդը նվազեցնել 487,0 հազար դրամով, այն ուղղելով ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /1.6.1/ գործառական դասակարգման արտասահմանյան գործուղումներ /4222/ հոդվածին:
2.2018 թ. ֆոնդային բյուջեի ծախսերում աղբահանություն /5.1.1/ գործառական դասակարգման վարչական սարքավորումներ /5122/ հոդվածը նվազեցնել 60,0հազար դրամով, այն ուղղելով նավթամթերք և բնական գազ /4.3.2/ գործառական դասակարգման նախագծանախահաշվային աշխատանքներ /5134/ հոդվածին : |