Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 287
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 նոյեմբերի 2020 թվականի N 5

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

 

Մենք աշխատում ենք ձեզ համար: Մեր նպատակն է բարելավել ձեր կենսապայմանները: Համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով հրավիրում ենք ձեզ համայնքի 2021թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին: Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի  միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Հանրային քննարկումներն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման  և անցկացման կարգի» դրույթների:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

Այսպիսով`

Մտահոգվա՞ծ եք արդյոք մեր համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով:

Ունե՞ք արդյոք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

 Եթե այո, ապա կոչ ենք անում մասնակցել ՀԱՄԱՅՆՔԻ 2021թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա  համայնքի Մասիսի քաղաքապետարանի  3-րդ հարկի դահլիճում , 2020թ. դեկտեմբերի  2-ին, ժամը 17-00-ին:

Գրավոր առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել համայնքի աշխատակազմի քարտուղարին`

 

Հասցե՝  Արարատի մարզ, ք. Մասիս

Հեռախոս` 0236-4-30-40

Էլ. փոստ`  masismer@mail.ru

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Կից փաստաթղթեր՝
(4.69 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner