Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման հողերից /ծածկագիր՝ 03-003-0298-0168/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,08 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Երիտասարդական փողոց թիվ 35 հողամաս:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: