Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով ֆինանսական բաժնի պետի հաղորդումը՝ /հաղորդումը կցվում է/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել բյուջեի փոփոխությունները՝ 2018 թվականի վարչական բյուջեի եկամտային մասում ավելացնել նախադպրոցական կրթության ծառայությունից ստացվող եկամուտները 4070,0 հազար դրամով, միաժամանակ ավելացնելով վարչական բյուջեի փողոցների լուսավորում /06,4,1/ գործառական դասակարգման էներգետիկ ծառայություններ /4212/ հոդվածը 4,0մլն դրամով, օրենսդիր և գործադիր մարմիններ /01,1,1/ գործառական դասակարգման կոմունալ ծառայություններ /4213/ հոդվածը՝ 70,0 հազար դրամով: |