Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ,,ԱՐԵԳԱԿ,, ՈՒՎԿ ՓԲԸ ,,Մասիս,, մասնաճյուղի ներկայացրած հայտը. որոշում եմ՝
1. ,,ԱՐԵԳԱԿ,, ՈՒՎԿ ՓԲԸ-ին տալ ,,Մասիս,, մասնաճյուղին /ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 19-21/4 հասցեում արտաքին գովազդ / 2քմ// տեղադրելու թույլտվություն մայիս ամսվա համար:
2.Գանձել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք: