Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու
2013 թվականի մարտի 26-ի ,,Համայնքի սեփականություն հանդիսացող քաղաքապետարանի վարչական շենքի ազատ տարածքներից վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվության մասին,, N10-Ա,
2013 թվականի մարտի 26-ի ,,Համայնքի սեփականություն հանդիսացող քաղաքապետարանի վարչական շենքի տանիքը օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին,, N12-Ա,
2014 թվականի հոկտեմբերի 03-ի ,,Մասիս քաղաքային համայնքի ,,Գեղարվեստի դպրոց,, ՀՈԱԿ և ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, ՀՈԱԿ հաճախող երեխաների համար ամսական ուսման վարձավճարները և արտոնություններ սահմանելու, Մասիս քաղաքային համայնքի ավագանու 27.12.2007թ. N11 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, N71-Ա,
2018 թվականի սեպտեմբերի 27-ի ,,Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հադիսացող ոչ բնակելի տարածքները օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու և ժամավճար սահմանելու մասին,, N54-Ա որոշումները:
|