Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2019 թվականի N 17-Ա

ԳՐԻԳՈՐ ԱԼԵՔՍԱՆԻ ՔՈՉԻՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Գրիգոր Ալեքսանի Քոչինյանի լիազորված անձ Արարատ Լևիկի Մարտիրոսյանի խնդրանքին ու հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N96-Ա որոշումը` որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս, թիվ 30/16 հասցեով՝ Գրիգոր Ալեքսանի Քոչինյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0.00453 հա բնակավայրերի հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-135-004/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Գրիգոր Ալեքսանի Քոչինյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 95.130 /իննսունհինգ հազար հարյուր երեսուն/ՀՀ դրամ, /1 քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/:

3. Հողամասը օտարելուց հետո համայնքի հողային և հաշվապահական հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝2019 թվականի հունվարի 18-ի N 20-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner