Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի,97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից /ծածկագիր՝ 03-003-0023-0035-ից/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,02562 հա հողատարածք որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս,6-րդ թաղամաս, 1-ին փողոց,թիվ 75/1:
2.Առանձնացված 0,02562 հա հողատարածքի գործառնական նշանակությունը համայնքի բնակավայրերի այլ հողերից փոխել ընդհանուր օգտագործման հողերի գործառնական նշանակության:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: